ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Իշխանության համար պայքարը լինելու է համառ և անզիջում

Իշխանության համար պայքարը լինելու է համառ և անզիջում
22.09.2025 | 12:41

Մի փոքր՝ ներքաղաքական թեմաներով, թե չէ կասեն՝ խուսափում է: Եվ այսպես, մի քանի դիտարկում:

Իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը, որն անցավ բավականին ընդգծված պաթոսով. ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա ընտրություններում նորից հաղթանակի հասնելու բավականին մարտական և անզիջում տրամադրությունը: Մասնագիտության բերումով քիչ թե շատ ծանոթ լինելով առաջին դեմքերի քաղաքական հոգեբանության բնորոշ կողմերին՝ մի բան շատ հստակ է՝ իշխանության համար պայքարը լինելու է համառ և անզիջում: Կլինի այն արտահերթ, թե հերթական ընտրություններով, այդքան էլ կարևոր չէ, որովհետև քաղաքական դաշտը, կարծես թե, ավարտում է իր ձևավորումը: Իմ կանխատեսմամբ՝ մասնակից քաղաքական կուսակցությունների և դաշինքների թիվը կլինի 15-ին մոտ, պլյուս-մինուս մի երկու-երեք: Քաղաքական պայքարի հիմնական դերակատարներն արդեն երևում են: ՔՊ, «Մեր ձևով» դաշինք, ՀՅԴ և դաշնակից այլ կուսակցություններ՝ հավանաբար, կրկին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ն՝ հնարավոր է դաշինքով, Ծառուկյանի առաջնորդությամբ դաշինք կամ կուսակցություն: Այս հինգ ուժերը դիրքավորվում են որպես առաջիկա ընտրությունների առաջատարներ, այն, որ ասում են ֆավորիտներ: Այս հինգը ունեն առավել մեծ ռեսուրսներ՝ դրամական միջոցներ, վարչական ռեսուրս, աջակից բիզնես շրջանակներ, թաքուն ստվերային կապեր ընտրողներ հավաքագրելու ունակ մարդկանց և կառույցների հետ: Մնացյալ քաղաքական կուսակցությունները բավականին զիջում են այս հինգին իրենց ռեսուրսներով: Հատկապես վարչական ռեսուրսների առումով բոլորը բավականին հետ են ՔՊ-ից: Փոքր կուսակցություններին կարելի է դասել գաղափարական տիպի մեջ, նրանք որոշակի համոզմունքների և գաղափարախոսության շուրջ հավաքված նվիրյալների կուսակցություններ են, ի դեպ, շատ ընդգծված արտաքին քաղաքական վեկտորի կողմնորոշմամբ: Ինչպես, օրինակ, ԱԺԲ-ն է և մյուս արևմտամետ քաղաքական կազմավորումները և այլն: Ոչ ներկաներ, ոչ նախկիններ, նոր թարմ պետականամետ-կենտրոնամետ ու դեռևս ստվերում գտնվող քաղաքական երկու-երեք կուսակցություններ կարող են անակնկալ ճեղքում կատարել և հայտնվել պառլամենտում: Այդ դեպքում 50+1 կարող է ապահովվել միայն նրանց հետ դաշինքով: Բացառված չէ, որ վեց-յոթ պատգամավորով ֆրակցիայից կախված կլինի իշխանության հարցը: Առաջատար քաղաքական ուժերին բացարձակ մեծամասնություն նվաճելը իրատեսական չեմ համարում: Նրանք միմյանց դեմ քաղաքական պայքարում օգտագործելու շատ բան ունեն: Կոռուպցիայի մեջ մեղադրանքներ, պարտություն և Արցախի կորուստ, զոհեր, ներդրումների պակաս, արտաքին քաղաքական ձախողումներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ, արտագաղթ և այլն: Ահա թե ինչու խոշորների հզոր բախումը կարող է առավել փոքր ռեսուրսներ ունեցողներին ճանապարհ բացել: Սակայն վերջիններս առավել բարդ խնդիր ունեն, որը գումարվում է փոքր ռեսուրսների խնդրին: Դա հստակ ընգծված քաղաքական նոր դիմագծով, ներկա-նախկին ձևաչափից դուրս մեծ հարգանք ունեցող առաջնորդի ճիշտ ընտրությունն է: Նույնիսկ գիտության, արվեստի, սպորտի կամ հանրայինն քաղաքականության մեջ հայտնի չվարկաբեկված գործարարի լիդերությունը կարող է եղանակ փոխել: Նաև նկատի ունեցեք, որ հոգևորականությունն ու եկեղեցական կառույցները նույնպես առավել ակտիվ մասնակցություն են ունենալու: Կարևոր հանգամանքն այն է, որ հետխորհրդային Հայաստանում իշխանությունը երբեք ընտրություններով չի փոխվել: 1990-91 թթ. ընտրությունների արդյունքները պայմանավորված էին միայն ԽՍՀՄ ինքնափլուզմամբ, 1998 թ.-ի իշխանափոխությունը վերնաշենքային բնույթ ուներ և ընտրություններով չէր, 2018 թ. իշխանափոխությունը զանգվածսյին բողոքական շարժման արդյունք էր: Վրաստանում մեկ դեպք եղել է ընտրություններով իշխանափոխության, դա 2012-ին Սաակաշվիլու պարտությունն էր: Հայաստանում չի եղել: Կարևոր նշանակություն է ունենալու արտաքին գործոնը: Օրինակ, եթե մինչև ընտրությունները ավարտվի պատերազմն Ուկրաինայում, Կրեմլը ավելի մեծ դերակատարում է ունենալու հետխորհրդային երկրների ներքաղաքական գործընթացներում: Ամեն դեպքում, առաջիկա կես տարին բուռն է լինելու:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ